Կոնյակի սպիրտ
ԻՆՏԵՐԱԼԿՈ ՍՊԸ-ն իր արտադրանքն է առաջարկում ոչ միայն պատրաստի շշալցված կոնյակի տեսքով, այլ
նաև կոնյակի սպիրտի: Այն իր բարձր որակի շնորհիվ մեծ հետաքրքրություն է առաջացնում և մեծ պահանջարկ ունի կոնյակ արտադրող ընկերությունների շրջանում: Ընկերությունը առաջարկում է յուրահատուկ իրենց փնջով և համով երիտասարդ, 3-տարեկան և 5-տարեկան կոնյակի սպիրտ, որոնց բարձր որակը հաստատված է միջազգային տարբեր լաբորատորիաների կողմից: Ընկերության կողմից առաջարկվող կոնյակի սպիրտը` ծնված Արարատյան դաշտավայրի անուշաբույր և անուշահամ խաղողից, հնեցվում է ֆրանսիական կաղնու տակառների մեջ, որոնք յուրահատուկ նուրբ երանգներ են հաղորդում սպիրտին: