Մեր մասին

Ինտերալկո ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ-ի օգոստոսի 7-ին ՀՀ-ում  Փի Ջեյ Մարդար Ինթերնեյշնլ ընկերության կողմից: Ընկերությունը զբաղվում է կոնյակի սպիրտի և կոնյակի  արտադրությամբ: Գործարանը տեղակայված է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում, որի շուրջբոլորը խաղող այգիներ են:                                             Հայաստանը, ունենալով խաղողի անուշաբույր և անուշահամ բազմազան տեսականի, ունենալով գինու պատրաստման դարերից եկող սովորույթներ, ընտրվեց Փի Ջեյ Մարդար Ինթերնեյշնլ ընկերության կողմից` շուկայում նոր որակ ներկայացնելու համար: Արտադրանքի որակը կատարելագործելու նպատակով  Ընկերությունը սերտորեն համագործակցում է իսպանական ALTOSA Group-ի, ֆրանսիական  Maison A. Staub & Cie և վրացական IBERICA SPIRITS ընկերությունների հետ` համակցելով հայկական, ֆրանսիական, վրացական, իսպանական գինեգործության և կոնյակագործության  առավելությունները:                                                                                                                                                                    ALTOSA - www.altosa.es -Պահպանելով  տասնամյակներից եկող գինեգործության ընտանեկան սովորույթները` Խուան Անտոնիո Լոպեզ Ռամիրեսը 1961թ հիմնադրեց ԱԼՏՈՍԱ ընկերությունը, ինչպես նաև  Socieded Internacional de Alcoholes Ընկերությունը` տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար: Այս երկու ընկերություններն էլ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն ալկոհոլի միջազգային շուկայում: Նրանք պահպանել են իրենց ընտանեկան հիմնական հատկանիշները` դրանով իսկ երաշխավորելով բարձր համբավը` հիմնված այնպիսի արժեքների վրա, ինչպիսին են վստահությունը, որակը և հավատարմությունը: Այսօր Ալտոսան ունի 2 գործարան Իսպանիայի Թոմելոսո քաղաքում, որոնցից մեկը զբաղվում է գինու թորմամբ` ապահովելով բարձր որակի սպիրտի հնեցումը մյուս գործարանում: Հնեցումը իրականացվում է աշխարհում խոշորագույն նկուղներից մեկում, որի ջերմաստիճանային և խոնավության պայմանները բացառիկ բարենպաստ են հնեցման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար:                                                                                                                               MAISON Staub& Cie- ընկերությունը հիմնադրվել է 1858թ Auguste Staubի կողմից: Նա իր գործունեությունը հասցրեց միջազգային մակարդակի` համագործակցելով Գերմանիայի, Շվեյցարիայի և Բելգիայի հետ: Լավագույն մասնագետների ջանքերի շնորհիվ ստանալով բարձր որակ` Staub-ը դարձավ էտալոն ամբողջ Եվրոպայում: Բարձր որակի շնորհիվ էլ Ընկերությանը շնորհվեց ոսկե մեդալ դեռ 1889թ-ին Փարիզում տեղի ունեցած Universal ցուցահանդեսում:  Անցած դարի ընթացքում էլ ընկերությունը շարունակում էր բարգավաճել իր կոնյակները և այլ ալկոհոլային խմիչքները ներակայացնելով աշխարհի տարբեր երկրներում, ինչպիսիք են Շվեցարիան, Իտալիան, Ավստրիան, Նորվեգիան, Իռլանդիան, Դանիան, Հոնկ Կոնգը, Արևմտյան Աֆրիկայի երկրները, Կարիբյան կղզիները, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ: Այսօր էլ ընկերությունը կոնյակ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկն է և մինչև այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում կոնյակի առևտրում: