Մեր մասին

Ինտերալկո ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ-ի օգոստոսի 7-ին ՀՀ-ում  Փի Ջեյ Մարդար Ինթերնեյշնլ ընկերության կողմից: Ընկերությունը զբաղվում է կոնյակի սպիրտի և կոնյակի  արտադրությամբ: Գործարանը տեղակայված է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում, որի շուրջբոլորը խաղող այգիներ են:                                             Հայաստանը, ունենալով խաղողի անուշաբույր և անուշահամ բազմազան տեսականի, ունենալով գինու պատրաստման դարերից եկող սովորույթներ, ընտրվեց Փի Ջեյ Մարդար Ինթերնեյշնլ ընկերության կողմից` շուկայում նոր որակ ներկայացնելու համար: Արտադրանքի որակը կատարելագործելու նպատակով  Ընկերությունը սերտորեն համագործակցում է իսպանական ALTOSA Group-ի, ֆրանսիական  Maison A. Staub & Cie և վրացական IBERICA SPIRITS ընկերությունների հետ` համակցելով հայկական, ֆրանսիական, վրացական, իսպանական գինեգործության և կոնյակագործության  առավելությունները:                                                                                                                                                                    ALTOSA - www.altosa.es -Պահպանելով  տասնամյակներից եկող գինեգործության ընտանեկան սովորույթները` Խուան Անտոնիո Լոպեզ Ռամիրեսը 1961թ հիմնադրեց ԱԼՏՈՍԱ ընկերությունը, ինչպես նաև  Socieded Internacional de Alcoholes Ընկերությունը` տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար: Այս երկու ընկերություններն էլ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն ալկոհոլի միջազգային շուկայում: Նրանք պահպանել են իրենց ընտանեկան հիմնական հատկանիշները` դրանով իսկ երաշխավորելով բարձր համբավը` հիմնված այնպիսի արժեքների վրա, ինչպիսին են վստահությունը, որակը և հավատարմությունը: Այսօր Ալտոսան ունի 2 գործարան Իսպանիայի Թոմելոսո քաղաքում, որոնցից մեկը զբաղվում է գինու թորմամբ` ապահովելով բարձր որակի սպիրտի հնեցումը մյուս գործարանում: Հնեցումը իրականացվում է աշխարհում խոշորագույն նկուղներից մեկում, որի ջերմաստիճանային և խոնավության պայմանները բացառիկ բարենպաստ են հնեցման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար:                                                                                                                               MAISON Staub& Cie- ընկերությունը հիմնադրվել է 1858թ Auguste Staubի կողմից: Նա իր գործունեությունը հասցրեց միջազգային մակարդակի` համագործակցելով Գերմանիայի, Շվեյցարիայի և Բելգիայի հետ: Լավագույն մասնագետների ջանքերի շնորհիվ ստանալով բարձր որակ` Staub-ը դարձավ էտալոն ամբողջ Եվրոպայում: Բարձր որակի շնորհիվ էլ Ընկերությանը շնորհվեց ոսկե մեդալ դեռ 1889թ-ին Փարիզում տեղի ունեցած Universal ցուցահանդեսում:  Անցած դարի ընթացքում էլ ընկերությունը շարունակում էր բարգավաճել իր կոնյակները և այլ ալկոհոլային խմիչքները ներակայացնելով աշխարհի տարբեր երկրներում, ինչպիսիք են Շվեցարիան, Իտալիան, Ավստրիան, Նորվեգիան, Իռլանդիան, Դանիան, Հոնկ Կոնգը, Արևմտյան Աֆրիկայի երկրները, Կարիբյան կղզիները, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ: Այսօր էլ ընկերությունը կոնյակ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկն է և մինչև այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում կոնյակի առևտրում:

Կոնյակի պատրաստում
Խաղողի մթերում

Կոնյակի հիմքը հանդիսանում է խաղողը: Խաղողի ճիշտ ընտրությամբ է մեծամասամբ պայմանավորված կոնյակի համն ու բույրը: Արտադրության համար օգտագործելով Վան, Ռքածիթելի, Կանգուն, Մսխալի, Կախեթ, Արենի, Մեղրաբույր և այլ խաղողի սորտեր` մեր ընկերությունը շուկային է ներկայացնում բուրավետ և հարուստ համեր ունեցող կոնյակներ:

Ճզմում, խմորում, թորում

Խաղողի բերքը հավաքվում է հոկտեմբերին և անմիջապես սկսվում է հյութը քամելու գործընթացը: Ավանդաբար այդ նպատակի համար օգտագործվում են հորիզոնական մամլիչներ, որոնք չեն կոտրատում պտուղների կորիզները: Խաղողի հյութն այնուհետև ուղարկվում է խմորման: Խմորման ժամանակ ավելացվում ոչ շաքար, ոչ ծծումբ: Խմորումը կարևորագույն գործընթաց է և տևում է երեք շաբաթ: Հաջորդ քայլը ստացված 9% թնդության և բարձր թթվայնության գինու թորումն է: Ինտերալկո ՍՊԸ-ն թորումն իրականացնում է Զոհրաբյան տիպի թորման սարքավորումներով: Թորումից վերցվում է սրտային ֆրակցիան , որը իր բոլոր ցուցանիշներով համապատասխանում է նորմատիվ փաստաթղթերում բերված ցուցանիշներին: Թորումը ընկերությունում իրականացվում է և հայկական եղանակով, և ֆրանսիական, որը իր հերթին հնարավորություն է տալիս ստանալ հետաքրքիր փունջ:

Հնեցում

Սպիրտը կոնյակ կոչվելու համար կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի: Կոնյակի հնեցման համար տակառները պահվում են մառաններում: Հնեցման արդյունքում կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով: Հնեցման ժամանակ փայտե ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որին ֆրանսիացիներն ասում են PART DES ANGES` <<Հրեշտակների բաժին>>: Մեր ընկերությունը հնեցումը իրականացնում է ֆրանսիական կաղնուց պատրաստված տակառների մեջ, որի շնորհիվ կոնյակը ստանում է յուրահատուկ նուրբ համահոտային երանգներ:

Պատրաստի արտադրանք

Ընկերությունը շուկային է ներկայացնում շշալցված կոնյակ և կոնյակի սպիրտ: Արտացոլելով դարերից եկող գինեգործության արմատները` ԻՆՏԵՐԱԼԿՈ ՍՊԸ-ն արտադրում է կոնյակներ բիբլիական անուններով` Հաբեթ, Քարթլոս, Հաոս, Թորգոմ*: *Բիբլիական լեգենդը պատմում է, որ երբ համաշխարհային ջրհեղեղի ջրերը սկսել են նվազել, Նոյան տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա: Այն հողը, որին այդ վիթխարի արհավիրքից հետո ոտք է դրել մարդկության նահապետը, Արարատ լեռան փեշերի տակ փռված ու ջրհեղեղյան տիղմից բերրիացած Արարատյան դաշտն է եղել: Այստեղ է, որ Նոյն այգի է տնկել, գինի քամել: Այսօր էլ Արարատյան դաշտից քամվող գինին նույնքան թունդ է: Հաբեթը, ըստ Աստվածաշնչի, Նոյի կրտսեր որդին է: Հաբեթի որդիներ Գամերը, Մագովգը, Մադայը, Հավանը, Թոբելը, Մոսոքը և Թիրասը համարվում են հնդեվրոպական մի շարք ժողովուրդների ազգահայրերը։ Արաբական ավանդազրույցը Հաբեթին վերագրում է 11 որդի, որոնք դարձել են 11 ասիական ժողովրդի ազգահայրը։ Հայկական ավանդությունը նրա ավագ որդի Գամերի կրտսեր որդուն՝ Թորգոմին, համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի (Հաոսի) և վրաց անվանադիր Կարթլոսի հայրը։

Կոնյակ
Տեսնել ամբողջը
Կոնյակի սպիրտ
Տեսնել ամբողջը
Կոնտակտային տվյալներ
Armenia, Yerevan, Khorenatsi St. Building 15, Postal Code 0010
+374 60 500 414
info@interalco.net
interalco.net
Հետադարձ կապ
Ուղարկել նամակ